ՆորություններՍպորտ

Հուսով եմ՝ այդ հավաքականը կհաղթի Աշխարհի առաջնությունում․ Պիոլի

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ասել է, որ կապի մեջ է այն ֆուտբոլիստների հետ, ովքեր ներկայումս իրենց հավաքականներում են հանդես գալիս Աշխարհի առաջնությունում, ինչպես նաև բացահայտել է, թե որ հավաքականին է երկրպագում մրցաշարում։

«Ես կապ եմ պահպանում իմ խաղացողների հետ, որպեսզի տեսնեմ, թե ինչպես են նրանք իրենց զգում խաղերից հետո:

Հուսով եմ՝ Ֆրանսիան կհաղթի Աշխարհի առաջնությունում, և ես աջակցում եմ նրանց, քանի որ աջակցում եմ իմ խաղացողներին։ Ինձ համար ավելի հեշտ է աշխատել երջանիկ և գոհ խաղացողների հետ»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

«Միլանի» ֆուտբոլիստներ Տեո Էրնանդեսը և Օլիվյե Ժիրուն խաղում են Ֆրանսիայի հավաքականում։

armsport.am

Back to top button