Նորություններ

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են Ford Transit-ը, Opel-ը և VAZ 21703-ը, կա վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 54-ամյա Սուրեն Ա-ի վարած Ford Transit մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 63-ամյա Հրաչյա Գ-ի վարած Opel մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Արմեն Շ-ի վարած VAZ 21703 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արմեն Շ-ի ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Ներսիկ Շ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» ԲԿ։

Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Back to top button