Նորություններ

Կյանքից հեռացել է գյումրեցի հնագետ Համազասպ Խաչատրյանը

Ս/թ դեկտեմբերի 4-ին ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Համազասպ Հակոբի Խաչատրյանը:

Համազասպ Խաչատրյանը ծնվել է 1952 թ., հուլիսի15-ին, Լենինականում:​ 1959-1969 թվականներին սովորել և ավարտել է Լենինական թիվ 19 միջնակարգ դպրոցը 1971-1972 թվականներին սովորել է Լենինականի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում:

1972-1976 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմա-հասարակագիտական բաժինը:

1976-1977թվականներին- աշխատել է Դիլիջանի թիվ 3 միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ:

1977-1978 թվականներին- ծառայել է Խորհրդային բանակում: 1978-1979 վականներին- աշխատել է Լենինականի թեթև արդյունաբերական տեխնիկումում որպես ուսուցիչ: 1980-1986 թվականներին-աշխատել է ՆԳ Լենինականի վարչության անչափահասության գործերի տեսչությունում, որպես տեսուչ:

1987-2017թվականներին- Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն: 1988 թվական- մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների է մասնակցել ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրության համամիութենական ինստիտուտում: 1997 թվականից մինչև այսօր համատեղությամբ աշխատել ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում սկզբում որպես գիտքարտուղար, ապա գիտաշխատող:

2017-2019 թվականներ-աշատել է Շիրակի երկրագիտական թանգարանում որպես գիտաշխատող: 2020 թվականից մինչև այսօր աշխատել է Շիրակի երկրագիտական թանգարանում որպես գլխավոր ֆոնդապահ:

1989 թվականից ղեկավարել է Շիրակի երկրագիտական թանգարանի հնագտական արշավախումը, որի արդյունքում մարզում հայտնաբերվել են 30-ից ավելի հնագիտական հուշարձաններ, որոնց մի մասում արշավախմբի կողմից իրականացվել են հնագիտական պեղումներ: 1994 թվականին նախաձեռնել և իրականացրել է Շիրակի պատմամշակութային ժառանգությանը նվիրված հանրապետական 1-ին և 2-րդ գիտաժողովները: Նախաձեռնել և գործուն մասնակցություն է ունեցել ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ստեղծմանը:

1996 թվականին նախաձեռնել է «Հին Հայաստանի գանձերը, ակունքներից մինչև քրիստոնեություն» խոշոր ցուցահանդեսը, որը կայացել է Ֆրանսիայի Նանտ, իսկ 1977 թվականին՝ Լիոն քաղաքներում:

1998-2002 թվականներին մասնակցել է հայ-ֆրանսիական համատեղ հնագիտական արշավախմբի աշխատանքներին Բենիամինում, Լուսակերտում և Արզնիում: 2004-2012 թվականներին եղել է Հայկաձորի հնագիտական արշավախմբի ղեկավար: 2009-2012 թվականներին եղել է Շիրակի երկրագիտական թանգարանի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Ֆրանսիայի Էքսան Պրովանսի համալսարանի համատեղ հնագիտական արշավախմբի ղեկավար: 2010 թվականից Շիրակի երկրագիտական թանգարան և Գերմանիայի դաշնային հանրապետության Հարավային Սաքսոնիայի հուշարձանների պահպանության և հնագիտական ծառայության, Հալլեի Մարտին Լյութեր համալսարանի համատեղ հնագիտական արշավախմբի ղեկավար:

2007-2014 թվականներին ֆրանսիացի հատնի հայագետ Ժան Պիեռ Մահեի հետ ղեկավարել է Շիրակի երկրագիտական թանգարանի և Անիի ֆրանսիական հնագիտական համատեղ արշավախմբի աշխատանքները Շիրակում: 2004-2019 թվականների մասնակցել է Մեծ Սեպասարի հնագիտական արշավախմբի աշխատանքներին, իսկ 2020 թվականից մինչև այսօր ղեկավարում է այն: 1987-2017թթ. թանգարանի ղեկավարման տարիներին հիմնական ֆոնդի ցուցանմուշների թվաքանակը 8157-ից հասել է 23115-ի: Հեղինակ է շուրջ 70 գիտական հոդվածների, որոնց մի մասը հրատարակվել է արտասահմանյան հայտնի գիտական ամսագրերում: Ունի հրատարակած մեկ մենագրություն:

Հոգեհանգիստը՝ 05.12.22թ. ժամը 17:00 Սբ. Նշան Եկեղեցի Հուղարկավորությունը 0612.22թ. ժամը 13:30։

Back to top button