ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ-ը F-15 կործանիչների խումբ է ուղարկել Լեհաստան

Ամերիկյան F-15 կործանիչները ժամանել են Լեհաստանի Լասկ քաղաքի ավիաբազա, դեկտեմբերի 3-ին հայտնել է Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Ռազմական ինքնաթիռները Լեհաստան են ուղեւորվել Մեծ Բրիտանիայի Լեյքենհիթ բազայից:

Կործանիչների ստույգ թիվը չի նշվում, հայտնի է, որ դրանք կմասնակցեն ՆԱՏՕ-ի արևելյան թեւում զսպման գործողություններին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիան Rafale տեսակի 4 կործանիչ կտեղակայի Լիտվայում՝ ՆԱՏՕ-ի ռազմավարության շրջանակներում Բալթյան երկրների օդային տարածքը պաշտպանելու համար։

Back to top button