ՄիջազգայինՆորություններ

Առնվազն 200 մարդ է զոհվել Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ

Առնվազն 200 մարդ է զոհվել Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների ժամանակ, իսկ պետական ​​և մասնավոր կազմակերպություններին պատճառվել է ավելի քան 200 միլիոն դոլարի վնաս, ասվում է Իսլամական Հանրապետության ՆԳՆ անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։

Զոհերի թվում են անվտանգության ուժերի աշխատակիցներ, անկարգությունների մասնակիցներ եւ հակահեղափոխական ու անջատողական խմբերի զինված անձինք։

Սեպտեմբերի կեսերից Իրանում զանգվածային անկարգություններ ու բողոքի ցույցեր են տեղի ունենում՝ կապված ոստիկանության կողմից ձերբակալված Մահսա Ամինիի մահվան հետ։ Երկրի բնակիչները Մահսայի մահվան մեջ մեղադրել են իշխանություններին։ Իրանցի կանայք սկսել էին զանգվածաբար կտրել իրենց մազերը և այրել հիջաբը։

Back to top button