Ողբերգական դեպք Արմավիրի մարզի գյուղերից մեկում. 2.5 ամսական տղա երեխան մահացած տեղափոխվել է հիվանդանոց

Այդ օրը նշված կենտրոնից հայտնել էին, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկից մահացած վիճակում իրենց մոտ են ընդունել տղա երեխայի դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ երեխան Արմավիրի մարզի բնակիչ՝ 2.5 ամսական Աղասի Դ-ն է։
Վերջինիս մայրը հայտնել է, որ նույն օրը, առավոտյան ժամը 09։00-ի սահմաններում նկատել է, որ երեխան անշարժ է և չի արձագանքում իր ձայնին, որից հետո երեխային տեղափոխել են «Վաղարշապատ» ԲԿ, որտեղ էլ պարզվել է, որ նա մահացած է։
Արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։