Ուրուգվայը հաղթեց, բայց Հրվ. Կորեան փոշիացրեց Սուարեսի ու խաղընկերների երազանքը

ԱԱ-2022-ի խմբային փուլի վերջին խաղում Ուրուգվայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Գանայի թիմին, սակայն չկարողացավ դուրս գալ խմբից, քանի որ գնդակների տարբերությամբ զիջեց Հարավային Կորեայի հավաքականին:
21-րդ րոպեին գանացիները ստացան 11 մետրանոցի իրավունք, սակայն Այուն չկարողացավ գրավել մրցակցի դարպասը:
26-րդ րոպեին դե Արասկաետան բացեց հաշիվը, իսկ րոպեներ անց «Ֆլամենգոյի» կիսապաշտպանը խփեց 2-րդ գոլը:
Զուգահեռ ընթացող խաղում Հարավային Կորեան հաղթում էր Պորտուգալիային՝ 2:1 հաշվով ու այս պայմաններում ուրուգվայցիներին ևս մեկ գոլ էր անհրաժեշտ՝ խմբում երկրորդ տեղը գրավելու համար: Հարավային Կորեա-Պորտուգալիա խաղն ավարտվեց 2:1 հաշվով, իսկ վերջին րոպեներին ուրուգվայցիներն ամբողջությամբ տիրել էին նախաձեռնությանը, սակայն մեկ գոլը չբավարարեց ուրուգվայցիներին հաջորդ փուլ դուրս գալու համար:
Այսպիսով, խմբից փլեյ-օֆֆ դուրս եկավ Պորտուգալիայի ու Հարավային Կորեայի հավաքականները:
ԱԱ-2022, երրորդ տուր
H խումբ
Գանա — Ուրուգվայ՝ 0-2 (տեսանյութ)
Հարավային Կորեա — Պորտուգալիա՝ 2-1 (տեսանյութ)