ՄիջազգայինՆորություններ

Ուկրաինայում ևս մեկ վրացի է զոհվել

Ուկրաինայում ընթացող պատերազմում զոհվել է Վրաստանի ևս մեկ քաղաքացի՝ Ջամբուլաթ (Ջաբա) Խոփերիան։ Տեղեկությունը հաստատել են նրա ընտանիքի անդամները։

Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության կողմից պատերազմի սկսվելուց հետո մոտ 30 վրացի է զոհվել, որոնց թվում կան նաև վրացական ծագումով Ուկրաինայի քաղաքացիներ։

Մահացածի հորեղբայրը՝ Ջամբուլաթ Խոփերիան, մահացել է 1993 թվականին Աբխազիայի պատերազմի ժամանակ, հայրը՝ Արչիլ Խոփերիան, նույնպես կռվել է Աբխազիայի պատերազմում։

aliq.ge

Back to top button