ՆորություններՍպորտ

ԱԱ. Ճապոնիան և Իսպանիան փլեյ-օֆֆում են, Գերմանիան լքում է մրցաշարը

ԱԱ-2022-ի խմբային փուլի վերջին տուրում Ճապոնիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ Իսպանիայի նկատմամբ։

Առաջին խաղակեսից հետո իսպանացիները հաշվի մեջ առջևում էին Մորատայի գոլի շնորհիվ։ Սակայն երկրորդ խաղակեսում, արդեն ավանդույթի համաձայն, Ճապոնիայի հավաքականի մարզիչ Մորիյասուն կատարում է փոխարինումներ, որոնք փոխում են այս հանդիպման ելքը։

Նախ, ինչպես Գերմանիայի հետ խաղում, փոխարինման դուրս եկած Դոանը հավասարեցնում է հանդիպման հաշիվը, իսկ քիչ անց Տանական երկրորդ գնդակն է ուղարկում Սիմոնի դարպասը։

Այսպիսով, Ճապոնիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթում է Էնրիկեի թիմին և առաջին տեղով դուրս գալիս փլեյ-օֆֆ։

Բավականին դրամատիկ ստացվեց նաև զուգահեռաբար ընթացող Կոստա Ռիկա-Գերմանիա հանդիպումը։ Կոստառիկացիները հանդիպման ընթացքում հաշվի մեջ առջևում էին 2-1 հաշվով։ Գերմանացիները կարողացան այդ խաղում ևս երեք գնդակ խփել և հաղթել 4-2 հաշվով։

Այսպիսով, Ճապոնիայի և Իսպանիայի հավաքականները դուրս եկան փլեյ-օֆֆ, գերմանացիները և կոստառիկացիները լքում են մրցաշարը։

F խումբ

Ճապոնիա — Իսպանիա՝ 2:1 (տեսանյութ)

Կոստա Ռիկա — Գերմանիա՝ 2:4 (տեսանյութ)

1․ Ճապոնիա – 6 միավոր
2․ Իսպանիա – 4
3․ Գերմանիա – 4
4․ Կոստա Ռիկա – 3

Back to top button