ՆորություններՍպորտ

Պաշտոնական․ Մարտինեսը լքեց Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը Խորվաթիայի հետ խաղում ոչ-ոքիից հետո (0:0) մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ լքում է զբաղեցրած պաշտոնը։ Բելգիացիներին չհաջողվեց դուրս գալ ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆ։

«Սա իմ վերջին խաղն էր որպես ազգային հավաքականի մարզիչ։ Դա շատ զգացմունքային է: Ես չեմ կարող շարունակել: Ես հրաժեշտ տվեցի խաղացողներին և անձնակազմին։ Ես, այնուամենայնիվ, պատրաստվում էի կանգ առնել։ Անկախ նրանից, թե ինչ է տեղի կունենար․․․ Նույնիսկ եթե մենք դառնայինք աշխարհի չեմպիոն։ Այս որոշումը կայացրել եմ Աշխարհի առաջնությունից առաջ»,- խաղից հետո ասել է մարզիչը:

ԱԱ-2022-ի խմբային փուլի երեք տուրերում Բելգիան վաստակեց 4 միավոր և զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։

21-րդ դարում առաջին անգամ բելգիացիները չկարողացան դուրս գալ խմբից խոշոր մրցաշարերում (Աշխարհի և Եվրոպայի): 2022 թվականի Աշխարհի առաջնությունը բելգիացիների համար վեցերորդ մրցաշարն էր այս ընթացքում։

armsport.am

Back to top button