ՄիջազգայինՆորություններ

Պենտագոնը կտրականապես դեմ է Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև կայացել է հեռախոսազրույց: Կողմերը գլխավորապես  քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը:

Ըստ թուրքական աղբյուրի՝  Պենտագոնը «կտրականապես դեմ է Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը Սիրիայի քրդական ուժերի դեմ:

Օսթինը նաև մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիսում իրավիճակի լարվածության, այդ թվում՝ Թուրքիայի ավիահարվածների կապակցությամբ, որոնցից մի քանիսն ըստ նրա՝  ուղղակի սպառնալիք էին ԱՄՆ զինվորականների անվտանգության համար, ովքեր աշխատում են Սիրիայում տեղական գործընկերների հետ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություններ են սկսելու Հյուսիսային Իրաքում ու Սիրիայում քուրդ զինյալների դեմ:  Թուրքիայի նախագահը զգուշացրել է, որ գործողությունները կարող են չսահմանափակվել միայն օդային հարվածներով:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button

Back to top button