Նորություններ

Ադրբեջանում արգելվել է քուրդ կին զինյալների մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը

Ադրբեջանական կինոթատրոնները հրաժարվել են ցուցադրել  Իրաքի քուրդ կին զինյալների մասին պատմող  «Sisters Apart» գեղարվեստական ֆիլմը: Նախաձեռնությունը իրականացվել էր Ադրբեջանում Գերմանիայի դեսպանատան կողմից:

Աղբյուրը նշում է, որ ֆիլմը պատմում է երկու քուրդ կին զինյալների մասին, որոնք Իրաքում տեղի ունեցող ռազմաքաղաքական իրադրության հետևանքով իրար կորցնում են:

Դրանից հետո ֆիլմի ցուցադրման  մասին հայտարարություն է արվել Բաքվում գտնվող «Լենդմարկ Պլազա»  բիզնես կենտրոնում: Ինչին ի պատասխան, բիզնես կենտրոնի դիմաց ադրբեջանցիները կազմակերպել են բողոքի ակցիա, որի ընթացքում հնչել են թուրքամետ վանկարկումներ: Բիզնես կենտրոնը ֆիլմի ցուցադրությունը նախատեսում է իրականացրել գալիք շաբաթ:

Ադրբեջանցի ցուցարարների բողոքի պատճառն այն էր, որ այդ ֆիլմում թուրք զինվորները ներկայացվում են, որպես դաժան, արնախում մարդիկ:

Աղբյուրը նշում է, որ ֆիլմը պատմում է երկու քուրդ կին զինյալների մասին, որոնք Իրաքում տեղի ունեցող ռազմաքաղաքական իրադրության հետևանքով իրար կորցնում են:

Հիշեցնենք, որ Թուրքիայում Սիրիայում ու Իրաքում կռվող քուրդ զինյալներին համարում են ահաբեկիչներ:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button

Back to top button