ՆորություններՍպորտ

Բաչկովը դեկտեմբերի 2-ին կմենամարտի պրոֆեսիոնալ ռինգում

Բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը դեկտեմբերի 2-ին իր հերթական մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում:

Բաչկովը Տաշքենդում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում կհանդիպի մեքսիկացի Մարկոս Գոնսալես Բարազայի հետ: Այս մասին հայտնում է Բաչկովի պրոմոութերական Probellum կազմակերպության ֆեյսբուքյան էջը:

Բաչկովը մինչ այս 3 անգամ է հանդես եկել պրոֆեսիոնալ ռինգում ու 3 հաղթանակ տարել:

armsport.am

Back to top button