Նորություններ

Ավտովթար-հրդեհ Սյունիքի մարզում․ Կապանում 33-ամյա վարորդը BMW-ով բախվել է գազատար խողովակին, ինչից հրդեհ է բռնկվել

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արման Արզումանյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետաևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, իսկ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Հրշեջները մարել են BMW-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Back to top button