ՆորություններՍպորտ

ԱԱ-2022. Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 1-ին խմբային փուլի վերջին տուրի հանդիպումները կանցկացնեն E եւ F խմբերում ընդգրկված թիմերը։

E խմբում աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան կմրցի բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականի, Կանադան՝ Մարոկկոյի հետ։ Միայն կանադացիներն են զրկվել 1/8 եզրափակիչի համար պայքարելու հնարավորությունից։

F խմբում Ճապոնիան կխաղա Իսպանիայի, Կոստա Ռիկան՝ Գերմանիայի հետ։ Չորս թիմերն էլ պահպանում են փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն։

ԱԱ-2022, երրորդ տուր

E խումբ

Խորվաթիա — Բելգիա՝ 19:00 (Երեւանի ժամանակ)

Կանադա — Մարոկկո՝ 19:00

Մրցաշարային դրություն․ Իսպանիա՝ 4 միավոր, Ճապոնիա՝ 3, Կոստա Ռիկա՝ 3, Գերմանիա՝ 1։

F խումբ

Ճապոնիա — Իսպանիա՝ 23:00

Կոստա Ռիկա — Գերմանիա՝ 23:00

Մրցաշարային դրություն․ Խորվաթիա՝ 4 միավոր, Մարոկկո՝ 4, Բելգիա՝ 3, Կանադա՝ 0։

Back to top button