ՆորություններՍպորտ

Արգենտինան հաղթեց Լեհաստանին. 2 թիմերն էլ դուրս եկան փլեյ-օֆֆ

ԱԱ-2022-ի խմբային փուլի վերջին տուրում Արգենտինայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Լեհաստանի թիմին:

Արգենտինացիների կազմում գոլի հեղինակ դարձան Մակ Ալիստերն ու Խուլիան Ալվարեսը:

Խմբի մյուս խաղում Մեքսիկայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիայի թիմին:

Այսպիսով, խմբից փլեյ-օֆֆում պայքարը շարունակում են Արգենտինայի ու Լեհաստանի հավաքականները:

Արգենտինան վաստակեց 6, Լեհաստանը՝ 4 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև մեքսիկացիները, սակայն խփած ու բաց թողած գոլերի տարբերությամբ Լեհաստանի հավաքականը գերազանցեց Մեքսիկայի թիմին: Խմբում վերջին տեղը զբաղեցրեց Սաուդյան Արաբիան՝ 3 միավորով:

ԱԱ-2022, երրորդ տուր

C խումբ

Լեհաստան — Արգենտինա՝ 0-2 (տեսանյութ)

Սաուդյան Արաբիա — Մեքսիկա՝ 1-2 (տեսանյութ)

Back to top button