ՆորություններՍպորտ

ԱԱ-2022. Դանիան դուրս մնաց հետագա պայքարից, Թունիսը հաղթեց Ֆրանսիային

ԱԱ-2022-ի 3-րդ տուրում Ավստրալիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Դանիային՝ դուրս թողնելով նրան մրցաշարից։

Հանդիպման միակ գոլը 60-րդ րոպեին խփեց ավստրալացիների հարձակվող Մեթյու Լեկին։
Ավստրալիայի հավաքականը երկրորդ տեղով դուրս եկավ ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆ։

Խմբի առաջատարը Ֆրանսիայի հավաքականն է, որը ժամանակից շուտ էր ապահովել այս ուղեգիրն ու այսօր իրեն թույլ տվեց նվազագույն հաշվով պարտվել Թունիսին։

Հանդիպման միակ գոլը խփվեց 58-րդ րոպեին․ աչքի ընկավ Խազրին։ Խաղի հիմնական ժամանակին ավելացված 8-րդ րոպեին Անտուան Գրիզմանը հավասարեցրեց հաշիվը, սակայն եզրափակիչ սուլիչից հետո գլխավոր մրցավարը որոշեց այն ստուգել VAR-ով և արդյունքում չարձանագրեց գոլը։

D խումբ

Ավստրալիա — Դանիա՝ 1-0 (տեսանյութ)

Թունիս — Ֆրանսիա՝ 1-0 (տեսանյութ)

 

Back to top button