ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՄիջազգայինՆորություններ

ԱՄԷ մեկնող ռուսաստանցին փորձել է մաքսակետից անցկացնել 4 կգ-ոց ոսկյա շղթա

Եկատերինբուրգի «Կոլցովո» միջազգային օդանավակայանում ուղեւորը փորձել է երկրից դուրս բերել 10 միլիոն ռուբլի մոտավոր արժողությամբ 4 կիլոգրամանոց ոսկյա շղթա։ Այս մասին գրում է «Российская газета»-ն։

Տղամարդը պատրաստվել է թռչել ԱՄԷ։ Գրանցումն անցնելուց հետո նա չի հայտարարագրել զարդը, ուղղակի գնացել է «կանաչ միջանցք»։ Սակայն ստուգման ժամանակ մաքսավորները ռենտգենով տեսել են, որ զբոսաշրջիկի ուղեբեռում մեծ մետաղական առարկա կա։ Ուղեւորը հայտարարել է, որ ոսկյա զարդը ինքն է կրում։

Այժմ շղթան առգրավվել և հանձնվել է փորձաքննության։ Ուրալի մաքսային վարչության մամուլի ծառայությունը հիշեցրել է, որ մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը արգելվում է  երկրից  կիսահումքի, կիսաֆաբրիկատների կամ թանկարժեք մետաղների ջարդոնի արտահանումը։

Back to top button