ՄիջազգայինՆորություններ

Աֆղանական դպրոցում պայթյունի հետևանքով 35 մարդ է զոհվել, 23-ը՝ վիրավորվել. զոհերի մեծ մասն աշшկերտներ են

Առնվազն 35 մարդ է զոհվել, ևս 23-ը վիրավորվել է չորեքշաբթի օրը Աֆղանստանի հյուսիսային Սամանգան նահանգի կրոնական դպրոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է «Hasht-e subh» թերթը։

Զոհերի մեծ մասը դպրոցի աշшկերտներ են։ Շարունակվում է դպրոցի շենքից նրանց մարմինները դուրս բերելու և վիրավորներին տարհանելու գործընթացը։ Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, չի նշվում։

Միջադեպը տեղի է ունեցել Այբաք քաղաքում՝ աղոթքի ժամանակ։ «Թալիբան» շարժման կողմից նշանակված տեղական վարչակազմի ներկայացուցիչները պաշտոնական մեկնաբանություններ չեն արել:

Back to top button