Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Աշխարհահռչակ ռուս դիրիժոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովը Գյումրիում էր

Աշխարհահռչակ ռուս դիրիժոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովը Գյումրիում էր՝ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։

Մաեստրոն մեկ անգամ չէ, որ նշել է՝ հայ ժողովրդի ցավն արտացոլվում է նաև իր սրտում, եւ Հայաստանի համար դժվարին ժամանակներում նա ձգտում է լինել իր բարեկամ-երկրի կողքին ու ցուցաբերել իր աջակցությունը՝ ճիշտ այնպես, ինչպես 34 տարի առաջ՝ 88-ի ավերիչ երկրաշարժից 3 ամիս անց, երբ Մաեստրոն իր երաժշտությամբ սփոփեց ավերակված քաղաքի բնակիչներին ու իր հետ տարավ գյումրեցիների հավետ սերն ու անսպառ երախտագիտությունը:

Սա վերադարձ էր՝ որերորդ անգամ, այս քաղաքում գնալով ավելանում է սերը Վլադիմիր Սպիվակովի նկատմամբ, խտանում հիշողությունը՝ դժվար օրերի լուսավոր պահից ու դառնում ծափեր՝ ի նշան խոնարհումի ու շնորհակալության:

Մաեստրոյի հետ հաջորդ հանդիպումը կլինի 2023-ին՝ ի հիշատակ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 35-ամյա տարելիցին։ Այն կկայանա Գյումրու Սեւ Ամրոցում։

Գյումրիի քաղաքապետարան

 

 

Back to top button