ՆորություններՍպորտ

Տիտեն՝ Նեյմարի բացակայության մասին․ Բրազիլիան ինքն է իր համար աստղ ստեղծում

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն մեկնաբանել է ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Շվեյցարիայի դեմ խաղը (1-0):

«Շատ բարդ խաղ էր։ Շվեյցարիան եվրոպական ընտրական փուլում ամենալավ պաշտպանությունն ունեցող թիմն էր։ Նրանք հիանալի ֆուտբոլ են ցուցադրում և ունեն լավ խաղացողներ, որոնք կարող են տարբեր դերեր կատարել խաղադաշտում։

Ինչ վերաբերում է Նեյմարի բացակայությանը, ապա մենք կատարում ենք այն փոփոխությունները, որոնք ունենք։ Առաջին խաղն էր առանց Նեյմարի ․․․ բայց այսօր աչքի ընկավ Կազեմիրոն, չէ՞։ Թիմն ինքն է իր համար աստղ ստեղծում։ Իհարկե, Նեյմարի հետ թիմն այլ ուժեղ որակներ ունի, բայց ես կստեմ, եթե ասեմ, թե մենք չենք կարոտում Նեյմարին։ Թիմի ուժը զգացվում է։ Մենք ունենք մարզիկներ, որոնք ունակ են բոլորի հետ պայքարել»,- Տիտեի խոսքերն է փոխանցում Globo Esporte-ն։

Back to top button