ՆորություններՍպորտ

Կազեմիրոյի գոլը հաղթանակ է բերում Բրազիլիային․ G խմբի մրցաշարային աղյուսակը

Ավարտվեց ԱԱ-2022-ի խմբային փուլի երկրորդ տուրի Բրազիլիա-Շվեհցարիա հանդիպումը։

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին՝ 0-0։ Երկրորդ խաղակեսի միջնամասում Վինիսիուսը դարձավ գոլի հեղինակ, բայց այն չեղարկվեց՝ խաղից դուրս վիճակի պատճառով։

Բայց բրազիլացիները չհանձնվեցին և հանդիպման 82-րդ րոպեին Կազեմիրոն դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը։

Սա այս խաղում միակ գնդակն էր և Բրազիլիան տոնում է այս ԱԱ-ում երկրորդ անընդմեջ հաղթանակը՝ ժամանակից շուտ դուրս գալով փլեյ-օֆֆ։

G Խմբի մրցաշարային աղյուսակը երկրորդ տուրից հետո․

1․ Բրազիլիա – 6 միավոր
2․ Շվեյցարիա – 3
3․ Կամերուն – 1
4․ Սերբիա – 1

 

Back to top button