ՆորություններՍպորտ
Ոչինչ չեմ լսել գերմանական ակումբների ինձնով հետաքրքրվելու մասին․ Սպերցյան

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է գերմանական ակումբների կողմից իրենով հետաքրքրվելու մասին տեղեկությունը։
«Եթե անկեղծ, ես այդ մասին ոչինչ չեմ լսել։ Նույնիսկ չգիտեմ ինչ ասել»,- Սպերցյանի խոսքերն է փոխանցում «РБ Спорт»-ը։
22-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» սան է։ Նրա գործող պայմանագիրը ռուսական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվական։