ԳԱԼԱ NEWSՆորություններ

35 մլն դրամի ուղեգորգեր, 24 մլն դրամի վանդակաճաղեր ու դարպասներ, նորացված ճաշարան. ՀՀ ազգային ժողովի գնումները՝ 2022-ին

ՀՀ ազգային ժողովը  թարմացրել է ճաշարանը. ընդամենը մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 24-ին, երեք պայմանագիր է կնքվել.  մեկով՝ 4.5 մլն դրամի ճաշարաններում օգտագործվող սարքեր են ձեռք բերվել, մյուսով՝ սառնարաններ 5 մլն դրամ արժեքով, 8,5 մլն դրամով էլ ձեռք է բերվել սննդի հետ կապված էլետրական կենցաղային տեխնիկա:

ՀՀ ԱԺ ճաշարանի ճաշասեղանների (աթոռների) ձեռքբերման պայմանագիր կնքվել է նոյեմբերի 11՝ 5 մլն դրամ արժեքով:

ԳԱԼԱ-ն դուրս է բերել ՀՀ ազգային ժողովի՝ 2022 թվականին կնքված պայմանագրերից եւս մի քանիսը:

«Արմկարպետ» ՍՊԸ-ից այս տարվա ապրիլ ամսին ՀՀ ազգային ժողովը ձեռք է բերել գորգեր և ուղեգորգեր, ընդհանուր՝ 35 մլն 948 հազար դրամ է վճարվել (ավելի քան 80.000 ԱՄՆ դոլար):

Պաշտոնական պատվիրակությունների ընդունելության, հյուրասիրության ծառայությունների մատուցման, ներկայացուցչական ծախսերի համար հատկացված գումարն անցնում է 50 մլն դրամը:

Պաշտոնական պատվիրակությունների ընդունելության համար կոնյակի ձեռքբերման համաև կնքվել է պայմանագիր «ՎԻՆՈ ՎԻՆՈ ՍՊԸ-ի հետ՝ 1 մլն 340 հազար դրամ արժեքով:

ՀՀ Ազգային ժողովի կարիքների համար ՀՀ ԱԺ պարսպի վրա մետաղական վանդակաճաղերի տեղադրման աշխատանքների համար վճարվել է 8 մլն 690 հազար դրամ:

ՀՀ Ազգային ժողովի կարիքների համար դարպասների ձեռքբերման պայմանագրի արժեքն է 16 մլն դրամ:

Back to top button