ՄիջազգայինՆորություններ
Ռուսաստանում օտարերկրացիները կզրկվեն փոխնակ մայր դառնալու հնարավորությունից

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հանդես է եկել օտարերկարցիներին փոխնակ մայրության ծառայություններից զրկելու օգտին։
«Անհրաժեշտ է ամեն ինչ անել երեխաներին պաշտպանելու համար ՝ արգելելով օտարերկրացիներին փոխնակ մայրության ծառայություններից օգտվել։ Նման որոշում կընդունենք դեկտեմբերին», -իր տելեգրամյն ալիքում այդ մասին գրել է Վոլոդինը։
Նա նշել է, որ վերջին տարիներին արտաերկիր է տարվել փոխնակ մայրերից ծնված 45 հազար երեխա։
«Դա մեծ անօրինական բիզնես է, որի շրջանառությունը գնահատվում է ավելի քան 2 մլրդ եվո։ Նման երեխաները հիմնականում հայտնվում են դժվարագույն իրավիճակներում․ դառնում են հանցագործության զոհ՝ այդ թվում օրգանների վաճառքի, վերածվում համասեռամոլների»,-գրառման մեջ նշել է Վոլոդինը։