Նորություններ
Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահները հրադադարի ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Ըստ այդմ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում ադրբեջանական կողմի հետ։
Տեղեկագիրը հայտնում է, որ խաղաղապահները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։ Իրավիճակի մոնիթորինգը 30 դիտակետերում շարունակվում է։
Իրականացվել է ադրբեջանական չորս ավտոշարասյան ուղեկցում։