Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Մահացել է օսկարակիր երգչուհի և դերասանուհի Այրին Կարան

63 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Այրին Կարան։ Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա մահացել է Ֆլորիդայում գտնվող իր տանը։ Մահվան պատճառը չի նշվում։

Կարան աշխարհահռչակ է դարձել 80-ականների սկզբին՝ «Fame» երգի շնորհիվ: «Flashdance… What a Feeling» ֆիլմի սաունդթրեքի համար երգչուհին ստացել է «Օսկար»։

Կարան դարձել է նաև «Ոսկե գլոբուս» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիր։ Իր կարիերայի ընթացքում նա մասնակցել է մեկուկես տասնյակ ֆիլմերի աշխատանքներին, նկարահանվել հեռուստատեսության համար: Կարան թողարկել է չորս ալբոմ և մեկ տասնյակից ավելի սինգլներ։

Back to top button