Նորություններ

«Մոտ ապագայում ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում չի նախատեսվում»

Մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում Ռուսաստանում չի նախատեսվում, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մոտ ժամանակներս՝ ո’չ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ծրագրերի մասին հարցին։

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը մշտապես շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների արագ կարգավորման, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը չի կայանա։ Նրան չի գոհացրել Երեւանի՝ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցության պայմանը։

Back to top button