ՄիջազգայինՆորություններ

Ստամբուլի Իսթիքլալ փողոցում՝ ահաբեկչության վայրում, փողոցային առևտուրն ու ելույթներն արգելվել են

Ստամբուլի իշխանություններն արգելել են փողոցային առևտուրը, ցուցահանդեսներն ու ելույթները Իսթիքլալ փողոցում, որտեղ 6 մարդու կյանք խլած ահաբեկչություն էր տեղի ունեցել, հայտնում է Hürriyet-ը:

«Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկայան Իսթիքլալ փողոցում անվտանգության ու կարգուկանոնի պահպանման, նաեւ ահաբեկչությունից հետո հետիոտների հոսքն արագացնելու համար ձեռնարկվելիք միջոցների մասին որոշում է կայացրել»,-գրում է հրատարակությունը։

Չի թույլատրվի փողոցում տեղադրել սեղաններ, աթոռներ, տախտակներ, շարժական ցուցանակներ և այլն: Կարգելվեն ցուցահանդեսները, փողոցային առևտուրը և կրպակների տեղադրումը, սոցիալական, մշակութային կամ առևտրային միջոցառումների կազմակերպումը, կոլեկտիվ կամ անհատական ​​փողոցային համերգային ելույթները և ներկայացումները։

Ստամբուլի կենտրոնում գտնվող հետիոտնային Իսթիքլալ փողոցում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով 6 մարդ մահացել էր, 81-ը՝ վիրավորվել: Հարձակման մեջ կասկածվողը ձերբակալվել է, նա խոստովանել է, որ կապեր ունի Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ:

Back to top button