ՆորություններՍպորտ

Ցուցանիշ, որը պատմության մեջ գրանցել են միայն Ռոնալդուն և ևս երկու ֆուտբոլիստ

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է աշխարհի առաջնությունում իր ազգային հավաքականի և՛ ամենաերիտասարդ, և՛ ամենատարեց գոլահարը։

Ռոնալդուից բացի պատմության մեջ կա ընդամենը երկու այդպիսի խաղացող՝ խորվաթ հարձակվող Իվիցա Օլիչը և Դանիայի հավաքականի կիսապաշտպան Միքայել Լաուդրուպը։

Կատարում Գանայի հետ հանդիպմանը (3:2) 37-ամյա պորտուգալացին 65-րդ րոպեին իրացրեց 11 մետրանոցը, ինչն օգնեց նրան կրկնել վերը նշված ֆուտբոլիստների ձեռքբերումը։

Ռոնալդուն նաև դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով գոլ խփեց աշխարհի 5 առաջնություններում:

Պորտուգալիան վաստակել է 3 միավոր և H խմբում առաջին տեղում է: Հաջորդ տուրում պորտուգալացիները նոյեմբերի 28-ին կխաղան Ուրուգվայի հետ:

armsport.am

Back to top button