ՆորություններՍպորտ

Շվեյցարիան հաղթեց Կամերունին. միակ գոլի հեղինակ Էմբոլոն չի տոնել գոլը

Աշխարհի 2022 թվականի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Շվեյցարիայի հավաքականը մրցել է Կամերունի հետ և նվազագույն հաշվով հաղթանակ տարել:

Հանդիպման միակ գոլը երկրորդ կեսի մեկնարկում ՝ 48-րդ րոպեին, հեղինակել է Շվեյցարիայի հավաքականի հարձակվող Բրիլ Էմբոլոն: Ի դեպ, վերջինս չի տոնել գոլը, քանի որ ծնունդով Կամերունից է:

Այս հանդիպումից հետո Շվեյցարիայի ընտրանին 3 միավորով գլխավորեց G խմբի մրցաշարային աղյուսակը: Այս խմբում ընդգրկված մյուս թիմերի՝ Բրազիլիայի և Սերբիայի հավաքականների միջև խաղը կմեկնարկի ժամը 23:00-ին:

Շվեյցարիա — Կամերուն՝ 1-0 (տեսանյութ)

Back to top button