ՆորություններՍպորտ

Բացահայտվել է Ռոնալդուի և Մեսսիի համատեղ գովազդային լուսանկարի գաղտնի իմաստը

Բացահայտվել է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի առաջին համատեղ գովազդային լուսանկարի գաղտնի իմաստը, որում ֆուտբոլի աստղերը շախմատ են խաղում, հայտնում է NRK նորվեգական հրատարակությունը։

Նկարում պատկերված խաղատախտակի վրա խաղաքարերը դասավորված են ըստ Մագնուս Կարլսենի և Հիկարու Նակամուրայի խաղի դրվագի, որը տեղի է ունեցել 2017թ.-ին: Louis Vuitton-ը միտումնավոր նախընտրել է օգտագործել այս պատային իրավիճակը:

«Շախմատի փորձագետ Բրյուս Պանդոլֆինին ներկա է եղել նկարահանումներին՝ համոզվելու համար, որ խաղաքարերի դիրքն այնպիսին է, որ ոչ Ռոնալդուն, ոչ Մեսսին չկարողանան հաղթել»,-ասել է Louis Vuitton-ի մենեջեր Յուեն Լոուսոն:

Սոցցանցերում վիրուսային է դարձել Էննի Լեյբովիցի լուսանկարը, որում Ռոնալդուն և Մեսսին շախմատ են խաղում Louis Vuitton ապրանքանիշի ճամպրուկի վրա: Երկու օրվա ընթացքում այն ​​հրապարակվել է ավելի քան 55 հազար անգամ և ընդհանուր առմամբ հավաքել մոտ 65 միլիոն հավանում։ Լուսանկարի հրապարակումից հետո առաջին 48 ժամում Louis Vuitton նորաձեւության տունը վաստակել է մոտ 13,5 մլն դոլար։

Մարզիկները նկարահանման հրապարակ են եկել տարբեր օրերի, ուստի համատեղ լուսանկարը մոնտաժվել է Photoshop-ով։

Back to top button