Նորություններ

Թուրք-հունական թիրախավորումները շարունակվում են

Թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածությունն ու բարձրաստիճան պաշտոնյաների կողմից փոխադարձ թիրախավորումները շարունակվում են։

Օրերս Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Թուրքիայի վերաբերյալ կրկին հայտարարություններ է արել:

Միցոտակիսը նշել է, որ Միջերկրական ծովում համագործակցության համար Հունաստանն ազդեցիկ ուժ է։ Ապա հավելել է, որ Հունաստանը ցանկանում է Թուրքիայի հետ երկխոսել, բայց եթե այն անհեթեթ է լինելու, ապա երկխոսության չեն գնա։

«Մեր երկիրը զինելու համար հարևան երկրից թույլտվություն չենք խնդրելու»,- եզրափակել է իր խոսքը Միցոտակիսը։

Հիշեցնենք, որ Թուրքիան Հունաստանին մեղադրում է Արևելամիջերկրականում գտնվող ապառազմականացված կղզիներում զենք-զինտեխնիկա տեղակայելու և երկու երկրների միջև ռազմական բախումներ հրահրելու մեջ։

ermenihaber.am

Back to top button