Նորություններ

Օդի ջերմաստիճանը 26-27-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 26-ին, 27-ին մինչև կեսօր շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-27-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի  28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին մինչև կեսօր սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ:

Երևան քաղաքի նոյեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                  16.0 0C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                      -8.2 0C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                   4.2 0C

Back to top button