ՄիջազգայինՆորություններ

Թրամփի դեմ բռնաբարության մեղադրանքով նոր դատական հայց է ներկայացվել

Լրագրող Ջին Քերոլը, ով մեղադրել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին 1990-ականներին կատարած բռնաբարության համար, նոր հայց է ներկայացրել քաղաքական գործչի դեմ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Քերոլը փաստաթղթեր է ներկայացրել Նյու Յորքում, քանի որ այնտեղ ուժի մեջ է մտել օրենք, որը թույլ է տալիս սեռական բռնության զոհերին հայցեր ներկայացնել մի քանի տասնամյակ առաջ տեղի ունեցած հարձակումների կապակցությամբ։ Նոր հայտարարության մեջ Քերոլը պնդում է, որ Թրամփը բռնաբարության ժամանակ ծեծել է իրեն, այնուհետ նախկին նախագահը զրպարտել է իրեն, երբ հերքել է բռնաբարության մեղադրանքները:

Elle-ի լրագրող Ժան Քերոլը դեռեւս 2019 թվականին էր Թրամփին մեղադրել բռնաբարության մեջ։ Կինը պնդում է, որ իրադարձությունները տեղի են ունեցել Նյու Յորքի հանրախանութներից մեկում։ Ըստ նրա՝ Թրամփը ասել է, որ նվեր է փնտրում աղջկա համար և նրան տարել է հանդերձարան, որտեղ բռնի գործողություններ է կատարել: Քերոլին ի վերջո հաջողվել է հրել Թրամփին ու փախչել։

Կնոջ խոսքով՝ ինքը հարձակման մասին չի հայտնել ոստիկանություն, այլ պատմել է երկու մտերիմ ընկերներին։ Վերջիններս հաստատել են նրա պատմությունը։

Այնուհետ Սպիտակ տունը հայտարարություն էր տարածել, որում հերքել էր մեղադրանքները՝ դրանք անվանելով «ամբողջովին կեղծ և անիրական պատմություն»: Թրամփը նույնպես հերքել էր մեղադրանքները՝ նշելով, որ Քերոլը «իր ճաշակով չէր»։

Back to top button