ՄիջազգայինՆորություններ

Ճապոնիայի հավաքականի անդամները Գերմանիային հաղթելուց հետո մաքրել են հանդերձարանը և ուղերձ հղել մարզադաշտի աշխատակիցներին

Ճապոնիայի հավաքականը Քաթարում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլի Գերմանիայի հավաքականի հետ խաղից հետո մաքրել է հանդերձարանը, հայտնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) մամուլի ծառայությունը։

«Աշխարհի առաջնությունում Գերմանիայի նկատմամբ տոնած պատմական հաղթանակից հետո ճապոնացի երկրպագուները մաքրել են մարզադաշտում իրենց զբաղեցրած տրիբունաները, իսկ այդ ընթացքում Ճապոնիայի հավաքականի անդամները մաքրել են «Խալիֆա» միջազգային մարզադաշտի իրենց հանդերձարանը: «Անթերի»»,-գրված է լուսանկարների տակի մեկնաբանությունում։

Ճապոնացիները նաեւ շնորհակալական ուղերձ են հղել և օրիգամիի մի քանի ֆիգուր թողել մարզադաշտի աշխատակիցներին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Գերմանիայի ընտրանու հետ հանդիպումն ավարտվել էր 2։1 հաշվով՝ հօգուտ Ճապոնիայի հավաքականի։

Back to top button