ՄիջազգայինՆորություններ

Կիևի 70%-ը մնացել է առանց էլեկտրականության. Կլիչկո

Կիևի 70%-ը մնացել է առանց էլեկտրականության: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Ամեն ջանք գործադրվում է այն հնարավորինս արագ վերականգնելու համար»,- վստահեցրել է նա։

Կիևի քաղաքապետի խոսքով՝ ամեն ինչ կախված կլինի Ուկրաինայի էներգետիկ համակարգում հավասարակշռության վերականգնումից, քանի որ քաղաքը համապետական համակարգի մաս է կազմում։

Բացի այդ, կոմունալ ծառայությունները վերականգնել են ջրի մատակարարումը քաղաքի ձախափնյա հատվածում։

«Մեր մասնագետները ողջ գիշեր աշխատել են մայրաքաղաքի կենսապահովման վերականգնման համար»,-ասել է Կլիչկոն:

Back to top button