ՄիջազգայինՆորություններ

Սաուդյան Արաբիայում մահապատիժներ են իրականացվում նաև ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ

Սաուդյան Արաբիայի տարածքում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեջ մեղադրվող 2 քաղաքացու մահապատժի են ենթարկել նոյեմբերի 22-ին։

Ինչպես հայտնում է The Guardian-ը՝ Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նախկին նախարար Դեյվիդ Դեյվիսը նամակ է հղել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլիին և Մեծ Բրիտանիայում Սաուդյան Արաբիայի դեսպանին՝ խնդրելով հետաձգել թմրանյութ վաճառելու մեջ մեղադրվող հորդանանցու նկատմամբ նման դատավճռի իրականացումը:

Ընդհանուր առմամբ, Սաուդյան Արաբիայում վերջին երկու շաբաթվա ընթացքում մահապատժի է ենթարկվել 17 մարդ, որոնցից շատերը թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար. նրանցից մեկին գլխատել են թրով։

Հիշեցնենք, որ երեկ Սաուդյան Արաբիայի հավաքականը Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության խմբային փուլի առաջին տուրում 2:1 հաշվով անակնկալ հաղթանակի հասավ Արգենտինայի ընտրանու նկատմամբ։

Back to top button