ՄիջազգայինՆորություններ

Իլոն Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 8,6 միլիարդ դոլարով, տարեսկզբից՝ ավելի քան 100 միլիարդով

Մոլորակի ամենահարուստ մարդու՝ SpaceX-ի հիմնադիր, Tesla-ի և Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկի կարողությունը 2022 թվականի սկզբից նվազել է ավելի քան 100 միլիարդ դոլարով, հայտնում է Bloomberg-ը։

Տարեսկզբից Մասկը կորցրել է 100,5 միլիարդ դոլար, ինչը միլիարդատերերի վարկանիշային ցուցակում ամենակտրուկ անկումն է: Միայն նոյեմբերի 21-ին նրա կարողությունը նվազել է 8,6 միլիարդ դոլարով, ինչը պայմանավորված է վերջին երկու տարվա ընթացքում Tesla-ի բաժնետոմսերի ամենամեծ անկմամբ:

Այնուամենայնիվ, գործարարը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը՝ 170 միլիարդ դոլար կարողությամբ։ Վարկանիշային ցուցակում երկրորդը ֆրանսիացի գործարար, Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն է, ով տիրապետում է 157 միլիարդ դոլարի կարողության։

Back to top button