ՆորություններՏնտեսական

Միանշանակ չէ, որ Իրանից Եվրոպա գազային տարանցումը տնտեսական տրամաբանություն կունենա․ Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է դեպի Եվրոպա իրանական գազի համար տարանցիկ երկիր լինել, ի՞նչ քայլեր են արվում այդ ուղղությամբ։

«Դա ենթադրում է ուսումնասիրություն, այն է՝ ի՞նչ պաշարներ կան, ի՞նչ տրանսպորտային ծախսեր կան, ես նկատի ունեմ գազամուղային և ի՞նչ ներդրումներ են անհրաժեշտ, որպեսզի այդ ծավալի գազ լինի մեր հարավում, իրենց հյուսիսում։ Արդյոք հնարավո՞ր է ողջամիտ ծախսերով ապահովել նման ծավալի գազ, որ հետագայում մտածեն տարանցման մասին։ Այստեղ անհրաժեշտ է նախ և առաջ գնահատել տեխնիկական հագեցվածությունը և պոտենցիալ ծավալները։ Որքան էլ հետաքրքիր թվա գաղափարը, շատ միանշանակ չէ, որ տնտեսական տրամաբանություն կունենա նմանատիպ պրոյեկտը։

Մենք կարծում ենք, որ դրանից է բխում նաև ծավալների սահմանափակումները, որը մենք այսօր ունենք մեր գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծավալային ընդհանուր կոնտեքստում»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Back to top button