ՆորություններՍպորտ

ԱԱ. Դավիթ Գրիգորյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դուրս եկավ եզրափակիչ

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում շարունակվող սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ապահովեց առնվազն արծաթե մեդալ։

88 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը, հաջորդաբար հաղթելով ֆրանսիացի (3-1), վրացի (1-1) և ադրբեջանցի (5-4) մրցակիցներին, դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալի համար կպայքարի Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Ռյաբովի հետ:

71 կգ քաշային Կառլեն Մահինյանը պարտվեց առաջին գոտեմարտում ու դուրս մնաց պայքարից:

Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը 64 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը նվաճել էր բրոնզե մեդալ:

Հայաստանի թիմը 8 մարզիկով է մեկնել սամբոյի աշխարհի առաջնությանը։

Back to top button