ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Բժիշկը թվարկել է սպիտակ բրնձի օգտակար հատկանիշները

Չնայած այն հանգամանքին, որ սպիտակ բրնձով կերակրատեսակները հանգեցնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ աճի, այս մթերքն օգտակար է առողջության համար, կարեւորը ճիշտ սնվելն է,- հայտնել է բժիշկ-սննդաբան Լորեն Մանաքերը Eat This, Not That-ին:

Բժիշկները կտրականապես արգելում են սպիտակ բրինձ ուտել նյութափոխանակության խանգարումների դեպքում, սակայն այն պարունակում է վիտամիններ և միկրոտարրեր, որոնք օգտակար են օրգանիզմի համար։ Սպիտակ բրինձը ածխաջրերի, B խմբի վիտամինների, ինչպես նաև սելենիումի, ֆոսֆորի և ցինկի աղբյուր է։

«Մեր ոսկորների առողջության համար օրգանիզմը պետք է ստանա մանգան, և այն առկա է հենց սպիտակ բրնձի մեջ։ Բրինձը հարուստ է նաև ֆոլաթթվով, ինչը կարևոր է սակավարյունության կանխարգելման համար»,-պարզաբանել է սննդաբանը։

Սպիտակ բրինձը հեշտությամբ ներծծվում է օրգանիզմի կողմից, խորհուրդ է տրվում այն ​​ուտել մարսողական համակարգի և աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում։ Սպիտակ բրինձն ավելի լավ է ուտել սառը վիճակում:

Back to top button