ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ-ն Ուկրաինային կհատկացնի Hawk ՀՕՊ համակարգերի հրթիռներ եւ Avenger ՀՕՊ համակարգեր

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ ԱՄՆ-ն այսօր կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի տրամադրման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով, Կիևին հատկացվելիք ռազմական օգնության նոր փաթեթը կներառի Hawk հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներ, ինչպես նաև Stinger հրթիռներով հագեցած 4 Avenger հակաօդային պաշտպանության համակարգ։

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ այս օգնությունը չափազանց կարեւոր նշանակություն ունի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում։

Back to top button