ՆորություններՏնտեսական

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ավելի քան 3 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 10-ին, կազմել է 395.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.61 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 393.25 դրամ (նվազել է 3.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 450.01 դրամ (նվազել է 1.40 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.47 դրամ (աճել է 0.01 դրամով):

Երևանյան բանկերում դոլարը գնվում է 392-395 դրամով, վաճառվում է 402-406 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 386-392 դրամով, վաճառվում է 402-410 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 5.54-6.32 դրամով, վաճառվում է 6.45-6.90 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 398 դրամով, վաճառվում՝ 402-403 դրամով:

Եվրոն գնվում է 392-395 դրամով, վաճառվում է 401-402 դրամով:

Ռուբլին գնվում է 6.20-6.25 դրամով, վաճառվում է 6.35-6.40 դրամով:

Back to top button