ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ջղախոտ կամ եզան լեզու — մատչելի ու հզոր միջոց բազմաթիվ հիվանդությունների դեմ

Ջղախոտը (Plantain) ունի մեծ ականջների տեսքով ծաղկաբույլ։ Չինաստանում այս բույսի սերմերն ուտում են, տերեւները աղցանի հիանալի բաղադրիչ են: Բացի այդ, դրանք կարելի է չորացնել՝ ապուր պատրաստելու համար։ Սննդի հետ մեկտեղ դուք կստանաք առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ բազմաթիվ վիտամիններ։

Ջղախոտի բուժիչ հատկությունները

Օգտակար հատկությունների ցանկը, որն ունի ջղախոտը, տպավորիչ է։ Սերմից ստացված պատրաստուկները լավ արդյունքներ են տալիս աղեստամոքսային համակարգի լորձաթաղանթի վնասվածքների, խոցերի, քրոնիկ բորբոքումների և արյունահոսության դեպքում, քանի որ այն ունի ոչ միայն վերքամոքիչ, այլ նաև արյունարգել հատկություններ։ Այս բույսն իսկական օգնական է օրգանիզմի բազմաթիվ խնդիրների լուծման գործում։

-վերականգնում է վնասված հյուսվածքները.

-պայքարում է վերքերի թարախակալման դեմ.

-բուժում է մաշկային հիվանդությունները և ցանը.

-պայքարում է մաշկի գրգռվածության ու միջատների խայթոցների հետևանքով առաջացած թարախապալարների դեմ.

-բուժում է վնասված ներքին օրգանները, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցը, քրոնիկ գաստրիտը.

-հաղթահարում է բորբոքային հիվանդությունները՝ շնչառական խնդիրներ, էնուրեզ, թութք.

-օգնում է արյունահոսության և արյունազեղման դեպքում.

-լուծում է արյան բարձր ճնշման խնդիրը, ունի անզգայացման հատկություն, բարելավում է դեմքի մաշկը։

Բայց մինչ բուժումը սկսելը, խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:

Ջղախոտը հակացուցված է նրանց, ովքեր ունեն արյան մակարդման կամ ստամոքսահյութի թթվայնության բարձր ցուցանիշներ։ Նրանք, ովքեր ալերգիկ են ցանկացած բուժիչ բույսի նկատմամբ, պետք է զգույշ լինեն։

Այս դեղամիջոցը շատ մատչելի է, քանի որ աճում է ամենուր՝ բացառությամբ Հեռավոր Հյուսիսի եւ անապատների։

Բույսի տերևների թուրմը ոչ միայն օգնում է պայքարել արյան ճնշման դեմ, այլև կարող է բուժել բրոնխիտը, բրոնխիալ ասթման և թոքային տուբերկուլյոզը, քանի որ խորխաբեր հատկություն ունի: Թուրմով կարելի է մշակել նաեւ վերքերը, մաշկային խոցերը, չիբանները, թարախակույտերը:

Թուրմը պատրաստելու համար 2 ճ.գ. լ. մանրացված տերևները ծածկել մեկ բաժակ եռացրած ջրով, փակել տարան կափարիչով և թողնել 25-30 րոպե։ Այնուհետ քամել եւ օգտագործել:

Անհրաժեշտ է կես բաժակ թուրմը խմել օրը 3 անգամ՝ ուտելուց 10-15 րոպե առաջ։

 

Back to top button