Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

ԱՄՆ-ում նշել են Ռուսաստանի համար «ամենակարմիր» գիծը

Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատան նախկին ղեկավար Դեյվիդ Ռանդելը Newsweek-ի իր հոդվածում նշել է Ռուսաստանի համար «ամենակարմիր» գիծը։

Ըստ Ռանդելի՝ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անընդունելի է Ռուսաստանի համար։

«Բլոկի ընդլայնումը դեպի Արևելք կլինի ամերիկյան քաղաքականության ամենաճակատագրական սխալը սառը պատերազմից հետո ընկած ժամանակաշրջանում»,-ասել է նախկին դիվանագետը։

Նա հավելել է, որ դաշինքի կազմում ընդգրկված երկրները անտեսել են Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանային անվտանգության շահերը՝ «շարունակելով ՆԱՏՕ-ի կազմ ընդունել ԽՍՀՄ նախկին երկրներին»։

Ռանդելը նաեւ կարծիք է հայտնել, որ արեւմտյան երկրները ջանքեր չեն գործադրում Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար։

Back to top button