Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Ռուսաստանն ու Չինաստանը համաշխարհային կարգը փոխելու ընդհանուր նպատակ են հետապնդում. El País

Չինաստանը չի հրաժարվի Ռուսաստանի հետ համագործակցությունից՝ չնայած պատժամիջոցների սպառնալիքներին, գրում է իսպանական El País պարբերականը։

Նշվում է, որ Պեկինը մտադիր չէ հրաժարվել Մոսկվայից, քանի որ Արևմուտքին համարում է «գլխավոր հակառակորդ», իսկ Ռուսաստանին՝ գործընկեր, որի հետ անհրաժեշտ է համագործակցել՝ առաջին հերթին միջազգային իրավիճակի վատթարացման պատճառով։

Հեղինակը պարզաբանել է, որ վերջին տարիներին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արել են հնարավոր ամեն ինչ՝ հստակ ցույց տալու, թե ինչ աստիճանի են մերձեցել Չինաստանն ու Ռուսաստանը։

Նշվում է, որ Չինաստանի ղեկավարը ռուսաստանցի գործընկերոջն անվանել է «լավագույն և մտերիմ ընկեր». 2013 թվականից ի վեր նրանք շուրջ 40 հանդիպում են անցկացրել։ Նրանք կարծում են, որ համապարփակ ռազմավարական գործընկերությունը և նոր դարաշրջանում համագործակցությունը բարենպաստ գործոն կլինի միջազգային ասպարեզում։

Հեղինակի պնդմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունն ու Չինաստանը համաշխարհային կարգը փոխելու ընդհանուր նպատակ են հետապնդում։ «Սի Ցզինպինը Մոսկվային դատապարտելու մտադրություն չունի, նա լռելյայն պաշտպանում է Պուտինի որոշումները և դիվանագիտական ​​աջակցություն հայտնում»,-գրում է թերթը։

Back to top button