ՄիջազգայինՄիջազգային մամուլի տեսությունՆորություններ

Շվեյցարիայում ստեղծել են 1905 մ երկարությամբ գնացք՝ գերազանցելով Գինեսի ռեկորդը

Շվեյցարիայում երկաթուղային ընկերությունը ստեղծել է 1905 մ երկարությամբ մարդատար գնացք և գերազանցել Գինեսի ռեկորդը։ Այս մասին հայտնում է United Press International-ը։

RhB երկաթուղային ընկերությունը ռեկորդ է սահմանել, երբ 100 վագոններով (1905,9 մ) գնացքն անցել է ռելսերի վրայով:

Գնացքը մեկ ժամում անցել է 25 կմ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության երթուղով՝ Ալբուլա թունելից մինչև Լանդվասեր ուղեկամուրջ, որը գտնվում է Ֆիլիսուր գյուղի մոտ։

Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները հաստատել են, որ ամենաերկար ուղևորատար գնացքի համաշխարհային ռեկորդը պաշտոնապես գերազանցվել է։

Գնացքի երթուղին 2008 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես բարձր ինժեներական արվեստի օրինակ։ Գնացքն անցնում է տարածքով, որտեղ կա 22 թունել և 48 կամուրջ:

 

 

 

Back to top button