Region 5+Նորություններ

Արհեստանոցում, երկաթ հղկող հաստոցների ձայնի ներքո ծնվում են բանաստեղծություններ՝ սիրո մասին

Վանաձորցի Ռաֆայել Մարգարյանը դպրոցն ավարտելուց հետո ուզում էր սովորել Կիրովականի, այժմ արդեն Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզու և գրականություն բաժնում։ Չստացվեց։ Բայց դա բոլորովին չխանգարեց, որ գերազանց տիրապետի և հավերժ սիրահարված մնա մայրենիին։

Սկզբում շինարարի մասնագիտություն ստացավ, հետո սկսեց դետալներ ստեղծել՝ մեքենաների շարժիչների կյանքը երկարացնելու համար։ Ասում է՝ ամեն վերջ մի նորի սկիզբ է, կարելի է երկաթն էլ հղկել ու երկարացնել կյանքը։ Այդ նպատակով էլ ստեղծեց ավտոտնակ-արհեստանոցը, որտեղ անպետք իրեր չկան, դրանց անընդհատ կարելի է նոր կյանք տալ։

Իր սիրելի անկյունը դարձած արհեստանոցի երկաթե հաստոցների աղմուկի տակ ծնվում են նաև գրական երկեր ու գրքեր դառնում. բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ ու վիպակ, որոնք բոլորն էլ սիրո մասին են՝ կյանքի, բնության, մարդու, հայրենի բնաշխարհի հանդեպ սիրո և վաղվա օրվա։

Back to top button