Region 5+Նորություններ

Տնակները Գյումրիի պատմությունն են ու դիմագիծը. տնակում ապրողները հույս չունեն ապրել նոր բնակարանում

Գյումրիի անցյալի, ներկայի և ապագայի մտահոգությունը վաղուց արդեն անօթևանության խնդիրն է դարձել և ժամանակավոր կացարանների գոյությունը: Տնակները հանրապետության երկրորդ քաղաքի պատմությունն են, ճակատագիրը ու նաև դիմագիծը:

Ավելի քան 30 տարի քաղաքի համար ապագայի տարբեր ծրագրեր են մշակվել, որոնցում Գյումրին այլևս աղետի գոտի չէր դիտարկվելու, զարգացման գոտու էր վերածվելու, արդյունաբերականից զբոսաշրջային քաղաք էր դառնալու: Բայց քաղաքը տնակներից ազատելու խնդիրն այդպես էլ մնաց անլուծելի իր խորացող հետևանքներով: Գյումրիում դեռևս 2743 հաշվառված տնակ կա:

Այնպիսի կարծիք է ձևավորվել, թե բնակիչներն իրենց կամքով չեն լքում ժամանակավոր կացարանը: Նման ընտանիքներ, իհարկե, կան, բայց շատերի դեպքում այս տարիներին այդպես էլ բնակարանային համարժեք փոխհատուցում չեղավ, որ ձերբազատվեին տնակից:

Թեմային անդրադարձել է ԳԱԼԱ-ի նկարահանող խումբը:

Back to top button